Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. Մելքումյան

ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. 
Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսակցությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է միանալ որևէ քաղաքական ուժի, որևէ հիմք չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում»,-նշել է Մելքումյանը:

Նրա վստահեցմամբ՝ եթե հաղթանակ տանեն, ապա իրենք են որոշելու, թե ով պետք է իրենց քաղաքական ուժին միանա, և արդյոք պե՞տք է միանա, թե՞ ոչ: Մելքումյանը հավելել է, որ իրենք գնում են իրականություն դարձնելու իրենց ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում: «Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»,-վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am