Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական 
սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է. «Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել ներկա օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ:

Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am