Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Սերժ Սարգսյանը բարձր պաշտոնների հավակնություն չունի, նա քաղաքական թիմին օգնելու է խորհուրդներով

Սերժ Սարգսյանը բարձր պաշտոնների հավակնություն չունի, նա քաղաքական թիմին 
օգնելու է խորհուրդներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու չի գլխավորում Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունների կողմից ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության կողմից դաշինքի ձևավորման մասին հուշագրի ստորագրմանը հաջորդած ծառատունկից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշել է.

«Նախընտրական ցուցակում չլինելը չի նշանակում, որ ընտրություններին չեմ մասնակցում: Ինչու ցուցակում չեմ, ավելի ճիշտ ինչու ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում: Նրանք, որոնք հավակնում են գլխավորել ցուցակը, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ: Ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ: Ընդամենը, ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»:

Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նախընտրական ցուցակը անձամբ ինքն է ձևավորում, Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք չէ պրովոկացիոն բամբասանքներին հավատալ: «Մենք հավասար դաշնակիցներ ենք և այդպես էլ աշխատելու ենք»,-հավելեց Սերժ Սարգսյանը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ