Չորրորդ զորամիավորումն անցկացրել է հրաձգության գործնական պարապմունքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 13-ից 14-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են տարբեր մարտավարական իրավիճակներում առաջադրված կրակային խնդիրների կատարման հմտությունները։ Զինծառայողները կատարել են հրաձգության տարբեր վարժանքներ, ցուցաբերել բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։