Դեսպան Աննա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահին
15:07, 12 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում