Դեսպան Աննա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահին

Armenpress 15:07, 12 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին  իր հավատարմագրերն է  հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից: 
Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am