Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Վիճակահանությամբ կորոշվի, թե որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի ընտրություններին

Վիճակահանությամբ կորոշվի, թե որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի 
ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակահանության կորոշվի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում:

«Կուսակցությունների գրանցումից հետո տեղի է ունենում վիճակահանություն, և յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Բացի դրանից, քվեաթերթիկները բոլոր կողքի հատվածում ունեն համապատասխան սև նիշ, որը յուրաքանչյուրի համար տարբեր բարձրության վրա է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տարբերել, որ այդ խրձում կան նաև այլ քվեաթերթիկներ»,-ասաց Մուկուչյանը:

Եթե անգամ գրանցումից հետո լինեն կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, որոնք կներկայացնեն ինքնաբացարկներ, միևնույն է, համարները փոփոխության չեն ենթարկվելու:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:   Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ