Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն  է իրականացնում 
Լաչինի միջանցքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում: Տվյալ ծառայության նպատակն է վերահսկել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հավաքել տեղեկատվություն, ստուգել տեղանքի այն հատվածները, որոնք դիտակետերից չեն դիտվել, ցուցադրել խաղաղապահ զորակազմի ներկայությունը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է նրա վերահսկողությունը։ Վերահսկողությունը իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում: Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր։»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղիների երկարությունն ամեն օր կազմում է մոտ 50 կմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am