Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է

Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ 
Փաշինյանը Մարտունիում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը հանդիպումը սկսեց հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պետք է ապրի, զարգանա, պետք է ստեղծվի խաղաղ և կայուն միջավայր տարածաշրջանում։

«Տարածաշրջային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք։ Պետք է հանդարտ փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ մեզ հետ և ինչու։ Այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք և փախչենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Պետք է ուղիղ ինքներս մեր աչքերին նայենք և ասենք` ինչն ենք սխալ արել և այնպես չենք արել, որ մենք, ի վերջո, հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք չունեինք»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցելիս բանակցել են մինչև վերջին վայրկյանը, կռվելիս կռվել են մինչև վերջին վայրկյանը։ 

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որը ի վիճակի է եղել մինչև վերջին վայրկյանը կանգնել»,- ասաց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]