Հասարակական

Գյումրիում կայացել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կայացել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ զոհված զինվորների, որին հաջորդեց պսակների զետեղման արարողությունը։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այնուհետև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

Տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթը: «Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք: Այ երկինքը, որի արժանացել եք մեր պապերի շնորհիվ: Այս օրը առողջություն եմ մաղթում այն վետերաններին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականին, նաև թիկունքում են եղել՝ օգնելով հաղթանակի կերտմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ են նախատեսված նաև Գյումրու կենտրոնական զբոսայգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում