Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրվա առթիվ հաղորդագրություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ. համաշխարհային օրվա կարգախոսն է  #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք աշխատում են ամեն օր՝ համոզվելու համար, որ համայնքներն ունեն իրենց պաշտպանելու գիտելիքներ և միջոցներ, նվազեցնելու ռիսկերը և ապրելու ապահով ու արժանապատիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարևոր թվեր

Աշխարհում 636 մարդուց 1-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավոր է:

2020 թ 650.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 մարդուց 1-ը աջակցություն է ստացել առողջության և հիգիենայի կանոնների խթանման աշխատանքների արդյունքում։

106.2 միլիոն մարդու կամ յուրաքանչյուր 72 մարդուց 1-ի համար հասանելի ենք դարձրել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

79.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր  97 մարդուց 1-ը ստացել է սնունդ և բնաիրային օգնություն:

Ներկայիս համաշխարհային մարտահրավերների ծավալները երբեմն կարող են ճնշող թվալ: Սակայն համավարակի, հակամարտության, կլիմայի փոխոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակների և աղետների ու ռեսուրսների սղության ռիսկերին առերեսվող համայնքների համար ևս հույս կա։  Այդ հույսը ձևավորվում է աշխարհի մեծ ու փոքր համայնքներում՝ մի մարդու կողմից մյուսի հանդեպ արվող անհամար բարի գործերի շնորհիվ:

Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին և հավաստիանալու, որ նրանք արագորեն վերականգնվում են, կարող են լինել ավելի դիմակայուն և ապրել արժանապատվորեն։Նրանց նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի: 

Համավարակը չի կանգնեցրել մյուս աղետներն ու ճգնաժամերը: Բազմաթիվ մարտահրավերներ լուծման են սպասում, և աշխարհով մեկ շատ համայնքներ վտանգված են: Բարության և աջակցության յուրաքանչյուր դրսևորում նշանակալի է՝ անկախ դրա չափից: Որպես աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանց՝ կարող ենք փաստել, որ այս անհատական գործողությունները, ստանալով հավաքական բնույթ, ունենում են գլոբալ ազդեցություն։

«Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն մեր կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար:  Սա մարդասիրության ուժն է, և  #մենքանկասելիենք։ Շարժման բաղկացուցիչներն են․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 Ազգային ընկերությունները՝ 160 000 տեղական մասնաճյուղերով և շուրջ 14 միլիոն կամավորներով, ԿԽՄԿ-ն և ԿԽՄՖ-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am