Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի

Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը: Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարևոր են նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, շատ արագ հիվանդացությունը նվազում է»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում ներկայումս «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Մայիսի 10-ից քաղաքացիներին հասանելի կլինի չինական «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am