Հասարակական

ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

2 րոպեի ընթերցում

ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթն ընդունվեց միաձայն` 81 «կողմ» ձայնով:

Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս:

Օրենսդրական փաթեթով օրենքի ուժով կամրագրվի Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, կընդլայնվի հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես կնվազեցվի ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է. կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում