1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է փոփոխություն կառավարման խորհուրդներում

ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է 
փոփոխություն կառավարման խորհուրդներում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում կառավարման խորհուրդների ճգնաժամի հանգուցալուծման հրատապ լուծում է համարում բուհերի կանոնադրություններում կատարված փոփոխությունների մասին ՀՀ կառավարության որոշումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նոր որոշմամբ, բուհերի խորհուրդների անդամների թվաքանակը 32-ից նվազեցվել է 20-ի: Փոխվել է նաև խորհուրդների ձևավորման սկզբունքը: Գործող  օրենքի շրջանակում խորհրդի ձևավորում նախատեսվում է հիմնադրի՝ կառավարության, ինչպես նաև լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից: Այժմ նույն կազմը լինելու է պարզապես այլ համամասնությամբ՝ հիմնադրի ներկայացուցիչները կլինեն 11 հոգի,լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ 2 , պրոֆեսորադասախոսական կազմից ևս 2 անդամ, իսկ ուսանողները՝ 5 անդամ:

«Կանոնադրության փոփոխությունների հիմնական նպատակը բուհերում կառավարման հետ կապված խնդիրների լուծումն է: Օրինակ, ԵՊՀ-ում վերջին 2 տարին չէր ընտրվում ռեկտոր: Դրանից բացի, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չէր ընտրվում հոգաբարձուների խորհրդի նախագահ: Խնդիրներ ի հայտ եկան, ու խորհուրդը որպես այդպիսին հիմա գոյություն չունի, նույնը Շիրակի պետական համալսարանում էր: Խնդրին հրատապ լուծում տալու համար, նախարարությունը նախատեսել է բուհերի կանոնադրությունների այս փոփոխությունները»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նոր փոփոխություններով հիմնադիրը՝ կառավարությունը, մեծամասնություն է կազմում խորհուրդներում և նախարարություն հույս է հայտնում, որ դա հնարավորություն կտա խորհուրդներին արդյունավետ աշխատել:

Անդրադառնալով կառավարության որոշման վերաբերյալ բուհերից եկած արձագանքներին, մասնավորապես, այն դիտարկմանը, որ նախարարությունը գաղտնի է գործել, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ: Նրա խոսքով, այս մոտեցումներից տեղյակ էին բոլոր բուհերը դեռ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Նախարարության դիրքորոշումը հայտնի է բոլորին: Գերատեսչությունն այդ քաղաքականությունը տարել է մինչև վերջ: Գաղտի ոչինչ չկա, այս մոտեցումը ծանոթ է եղել ի սկզբանե»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:  

Նախարարության այս քայլի հետ կապված դիտարկումներ եղան այն մասին, որ փորձ է արվում բուհերը վերցնել իշխանության վերահսկողության ներքո: Այս առնչությամբ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը նման խնդիր իր առաջ չի դրել: Որպես պետական բուհերի հիմնադիր՝ պետությունն իր մասնակցությունն է ունենում այդ կրթական հաստատությունների կառավարման խորհրդում, դրանով կիսում և իր վրա է վերցնում բուհի հետագա գործունեության պատասխանատվությունը:

«Հասարակությունը բուհերում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին փնտրում է նախարարությունում: Խնդրի դեպքում, պահանջում է, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի: Մեզ են մեղադրում, բայց խախտումը էթիկայի տեսակետից հենց բուհինն է, այնտեղ են խոչընդոտում բուհի կառավարման մարմնի աշխատանքներին: Նախարարությունը, որպես բուհի լիազոր մարմին, լուծումը գտել է նոր սկզբունքով խորհրդի ձևավորվման մեջ»,-հավելեց Լուսինե Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]