Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայտնի է Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկի օրը

Հայտնի է Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկի օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է՝ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից:

Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների  համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե առցանց, և թե անցանց (օֆլայն) ձևաչափերով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ:  Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցանկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել, որ COVID-19 համավարակով պայմանավորված անցանց միջոցառումներին մասնակցությունն այս տարի սահմանափակ է:

Այնուամենայնիվ, միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.

Facebook՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia

Twitter՝ https://twitter.com/eu_armenia

Instagram՝ euinarmenia

1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրել է կազմակերպված Եվրոպա ստեղծելու վերաբերյալ  իր առաջարկը՝ խաղաղ հարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը դարձել է եվրոպական խորհրդանիշ (Եվրոպայի օր), որը դրոշի, հիմնի, կարգախոսի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին խորհրդանշում է Եվրոպական միությունը որպես քաղաքական կառույց: Եվրոպայի օրը տոնակատարությունների առիթ է, որն ավելի է մոտեցնում Եվրոպան իր քաղաքացիներին և հարևաններին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am