Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների

Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել Է շաքարի արժեքը: Ինչպես մայիսի 6-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրլին կազմել Է 120,9 կետ, ինչը 1,7 տոկոսով ավելի Է, քան մարտին, եւ 30,8 տոկոսով բարձր 2020 թվականի ցուցանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են ՖԱՕ-ում, ինդեքսի մեծությունը «հասել Է ամենաբարձր մակարդակին 2014 թվականի մայիսից ի վեր, սակայն անվանական արտահայտությամբ այն տակավին 12 տոկոսով ցածր Է իր պատմական առավելագույնից, որին հասել Էր 2011 թվականի փետրվարին»:

Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսվա համեմատութձյամբ աճել Է 3,9 տոկոսով՝ Բրազիլիայում բերքահավաքի ուշացումների եւ Ֆրանսիայում ցրտահարություններից վնասի պատճառով: Կազմակերպությունում նշել են, որ ինդեքսը հասել Է մակարդակների, որոնք գրեթե 60 տոկոսով բարձր են, քան 2020 թվականի ապրիլին: ՖԱՕ-ի ձեթի գների ինդեքսն ապրիլին ավելացել Է 1,8 տոկոսով «արմավաձեթի միջազգային գնանշումների աճի պատճառով՝ հիմնական արտահանող երկրներում արտադրության աճի հարաբերականորեն ավելի դանդաղ, քան սպասվում Էր աճի ֆոնին: Սոյայի եւ ռապսի ձեթերի գները շարունակել են աճել, մինչդեռ արեւածաղկի ձեթի արժեքն աննշան իջել Է: Մսի գների ինդեքսի մեծությունը աճել Է 1,7 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝1,2 տոկոսով: Կազմակերպությունում նաեւ հայտնել են, որ նոր կանխատեսումները մատնանշում են առաջիկա սեզոնում ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային արատադրության աճ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am