Տնտեսություն

Ապրիլի դրությամբ կառավարությունը բիզնեսին ունի պատմական նվազագույնի հասնող պարտք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ապրիլի դրությամբ կառավարությունը բիզնեսին ունի պատմական նվազագույնի հասնող պարտք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում 200 միլիարդ դրամի գումար է վերադարձրել բիզնեսին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը: Կուտակված են եղել հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր, անհույս պարտքեր ու նաև ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում, այսինքն՝ ապրիլի դրությամբ պարտքը կազմել է 67,4 միլիարդ դրամ, ընդ որում, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում