Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ չի պատժվում ագրեսորը...

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ չի պատժվում ագրեսորը...

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առողջ մարդկային բանականությունը հուշում է, որ քաղաքակիրթ աշխարհի անունից հանդես եկող պետություններն առնվազն կդատապարտեին նման արյունալի պատերազմի հրահրումը եւ ադրբեջանաթուրքական հանցավոր գործողությունները, որոնք այսօր էլ շարունակվում են: Սակայն պատերազմի ընթացքում ագրեսորին ագրեսիայի ենթարկվածի հետ հավասարեցնելու, ըստ էության՝ պատերազմը կանխելու ուղղությամբ առարկայական ջանքեր չգործադրելու հետեւանքով Արցախում ունեցանք հերթական հումանիտար աղետը՝ հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ: Թվում էր, որ գոնե հիմա Ադրբեջանին կդատապարտեն կատարվածի համար եւ, զուտ ձեւական կողմն ապահովելու համար, պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար: Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը թույլատրում է ԱՄՆ-ին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում