Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն անդրադարձել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն անդրադարձել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:

Նա «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է մայիսի 4-ին Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Մենք կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում