Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հայ ռազմագերիներին ազատելու անհրաժեշտության մասին Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է է Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին ևԵվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին ևԵվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին»,- նշաել են Արցախի ԱԳՆ-ում՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Ըստ աղբյուրի՝ այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է։