Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն

Մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում 
նախատեսվում է փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կանոնակարգով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար, իրենց պահանջով, աշխատաժամանակը գործատուն կարող է դարձնել ոչ լրիվ:

«Եթե, օրինակ, աշխատում է 8 ժամ, ապա կարող է դիմել գործատուին և այն դարձնել 6 ժամ: Տվյալ պարագայում գործատուն չի կարող մերժել, սակայն նկատի ունենանք, որ եթե ոչ լրիվ աշխատաժամանակով է սկսում աշխատել, ապա կվերանայվի վարձատրությունը: Մենք նոր փոփոխությամբ առաջարկում ենք, նույն պայմանները պահպանելով, երեխայի մինչև մեկ տարեկանի շեմը բարձրացնել ու դարձնել մինչև 1.5 տարի»,-նշել է Ժորա Սարգսյանը:

Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումները հնարավորություն են տալիս կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում երեխային կերակրելու համար:

«Այդ կես ժամվա հետ կապված միշտ խնդիր է առաջանում: Շատ են ստացվում դիմում- բողոքներ այն մասին, որ աշխատող մայրերը չեն հասցնում այդ կես ժամվա ընթացքում գնալ կերակրել երեխային ու վերադառնալ: Դրանից, բացի, այսօր գիտենք, որ աշխատավայրերում հիմնականում երեխաների համար նախատեսված սենյակներ էլ չկան: Հետևաբար` մենք առաջարկում ենք, որ եթե աշխատողը ցանկանա, ապա կարող է երեք ժամը մեկ նախատեսված կես ժամանոց ընդմիջումները միավորել ու մեկ անգամ 1.30 ժամանոց ընդմիջում ստանալ ու գնալ երեխային կերակրելու»,- հավելեց Ժորա Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]