Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քուվեյթի չպատվաստված քաղաքացիները չեն կարողանա դուրս գալ երկրից

Քուվեյթի չպատվաստված քաղաքացիները չեն կարողանա դուրս գալ երկրից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի կառավարությունը կարգելի երկրից դուրս գալ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշման մեջ նշված է, որ երկրից դուրս ճանապարհորդությունները քաղաքացիների համար կարգելվեն մայիսի 22-ից: Բացառություն են կազմելու այն տարիքային խմբերը, որոնք պատվաստման ենթակա չեն: Օտարերկրյա քաղաքացիների՝ Քուվեյթ մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ:

Քուվեյթի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 276 հազար դեպք, մահացել է 1578 մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am