Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Նունե Սարգսյանն այցելել է Մատենադարան, ծանոթացել ծրագրերին ու ընթացիկ աշխատանքներին

Նունե Սարգսյանն այցելել է Մատենադարան, ծանոթացել ծրագրերին ու ընթացիկ 
աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստաբնի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, տեղեկացել ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձ է եղել նաև ոլորտի խնդիրներին և առաջնահերթություններին: Նշվել է, որ Հայաստանում կա մի շարք մասնագիտությունների, մասնավորապես, ռեստավրատորների, միջնադարագետների, ցուցադրությունների համադրողների պահանջարկ, կարևորվել է մեր երկրում այս մասնագետների պատրաստման խնդիրը:

Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է նաև նոր հրատարակությունները, տեղեկացրել, որ ևս մեկ ալբոմ է հրատարակության պատրաստվում Արցախի և Ուտիքի միջնադարյան ձեռագրական ժառանգության մասին:

Տիկին Սարգսյանը կարևորել է Մատենադարանի դերը հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու գործում՝ իր կողմից ամենայն աջակցության պատրաստակամություն հայտնելով: Նա առանձնահատուկ ջերմությամբ է հիշել Մատենադարանում իր աշխատանքային տարիները և հատկապես այն ժամանակվա տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի նվիրված աշխատանքը:

Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Մատենադարանի ձեռագրատուն, ծանոթացել իր նախնիների՝ 19-րդ դարի հայտնի հասարակական գործիչներ, բանահավաքներ Արիստակես և Երեմիա Տևկանց եղբայրների ձեռագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am