Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ,  3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կարևորելով Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումն ու խորացումը՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առավել սերտ փոխգործակցությամբ կհաջողվի հայ-լեհական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Նախագահ Արմեն Սարգսյանն Անջեյ Դուդային մաղթել է քաջառողջություն, իսկ Լեհաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am