Սպորտ

Արոնյանի և Կարլսենի կիսաեզրափակիչ մենամարտում չորս պարտիայից հետո հաշիվը հավասար է

1 րոպեի ընթերցում

Արոնյանի և Կարլսենի կիսաեզրափակիչ մենամարտում չորս պարտիայից հետո հաշիվը հավասար է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի կիսաեզրափակիչի երկու պարտիա ավարտվել է ոչ ոքի, մեկում հաղթել է Արոնյանը, իսկ մյուսում` աշխարհի չեմպիոնը: Այժմ ընդհանուր հաշիվը 2:2 է:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում Հիկարու Նակամուրան հետագա պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում