Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կրավչուկը կարծում է, որ Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկայանա

Կրավչուկը կարծում է, որ Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկայանա

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ, Դոնբասի հարցով կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն այնուամենայնիվ կկայանա:

«Ես հավատում եմ, որ այդ հանդիպումը պետք է և որ այն վերջիվերջո կկայանա: Որովհետև վստահ եմ, որ և Պուտինին է պետք է ինչ-որ բան ճշգրտել Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականության մեջ, համենայն դեպս, դադարեցնել ագրեսիան…Այնուհետև մենք արդեն կգնանք քայլ առ քայլ մյուս հարաբերությունների կարգավորմանը, ինչպիսին դրանք պետք է լինեն, դա կքննարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրավչուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am