Հասարակական

Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ հարցում կա պայմանավորվածություն։

«Բանակցություններ են վարվում՝ նաև մյուս գործընկերներից շատ մեծ քանակներով պատվաստանյութ բերելու Հայաստան։ Եվ պատկերացրեք, բերենք այդ ամենը, պետական ահռելի միջոցները ծախսենք, և վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում։ Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ։ Այնպես որ,պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին պետք է ուշադրություն չդարձնել»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանը covid-ի դեմ պատվաստանյութ է բերել, որի ժամկետը մայիսին լրանում է, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ամեն ինչ ունի իր ժամկետը։ Եվ քաղաքացիները կպատվաստեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութով։

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ«AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ Մայիսի առաջին շաբաթվա ընթացքումՀայաստանը կստանա100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVacպատվաստանյութը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում