Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն պլանավորում Է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստում ստացած ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ազատ մուտքը

ԵՄ-ն պլանավորում Է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստում ստացած ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ազատ մուտքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պլանավորում Է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times թերթը:

«Ամերիկացիները, որքանով ես կարող եմ դատել, օգտագործում են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը»,-թերթը մեջբերում Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքը:

«Դա թույլ կտա ապահովել ազատ տեղաշարժը եւ ուղեւորությունները Եվրոպական միություն»,-նշել Է նա:

Թեեւ Եվրամիությունը հանձնարարելու Է դա, անդամ պետությունները դեռեւս կարող են պահպանել ավելի խիստ սահմանափակումները, ներառյալ կարանտինը, ընդգծում Է հրատարակությունը: Ուղեւորությունների վերսկսումը կախված կլինի «համաճարակաբանական իրադրությունից, բայց իրադրությունը բարելավվում Է Միացյալ Նահանգներում, հույս ունեմ՝ նաեւ Եվրամիությունում»,-հավելել Է ֆոն դեր Լյայենը, դրա հետ մեկտեղ չհայտնելով ավելի կոնկրետ ժամկետներ:

Միության կարգավորիչը հավանություն Է տվել ԱՄՆ-ում օգտագործվող երեք պատվաստանյութերի՝ Pfizer-ի, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի: Ներկայում ԱՄՆ-ի բնակչության շուրջ 42 տոկոսն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին, իսկ 28,5 տոկոսը լիովին պատվաստվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am