1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումներ

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչկման արարողությունը շարունակվել է եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Դլե Յամանը»։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse)  փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։

Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ է զետեղել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Ներկաներին ուղղված իր խոսքում նա երախտիքի խոսք է ուղղել այն շվեյցարացիներին, որոնք Հայոց ցեղասպանության օրերին նեցուկ կանգնեցին մեր ժողովրդին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։ Դեսպանը նշել է. «Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է»։

Դեսպանությունից նաև հայտնում են, որ նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]