Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին

Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ 
համայնքին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակում  ասվում է.

«Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա»:

Նախագահը շեշտել է, որ արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի, քանի որ հայ համայնքը շատ խորը արմատներ է գցել իրենց երկրում, միասին են մեծացել:

«Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը:Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»,-նշել է Ֆերնանդեսը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]