Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին

Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն 
աջակցություն են հայտնում հայերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կարևորում են հիշողությունը վառ պահելն ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հայտնի դարձնելը` դրա կրկնության բացառման համար: Պատգամավորներն այս մասին շեշտում են «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձներում:

Նիդերլանդների ազատական կուսակցության պատգամավոր Ռուբեն Բրեյքմանսը նշում է. «Այս սարսափելի ողբերգությունից արդեն անցել է 106 տարի: Եվ, քանի որ աշխարհում լարվածությունը մեծանում է, և բռնության սպառնալիքն իրական է, կարևոր է ճանաչել այս ողբերգությունը և գիտակցել, որ նման վայրագությունները երբեք չպետք է կրկնվեն»;

Պատգամավորը հավելում է, որ այս օրն իր մտքերը Հայաստանի և իր բոլոր հայ ընկերների հետ են:

Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական Միություն» կուսակցության ղեկավար Խերտ-Յան Սեխերսն էլ նշում է, որ միշտ հայերի կողքին են կանգնել` առաջարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, որը մեծամասնության սատարմամբ ընդունվել է: «Ողբերգական դրվագ, ողբերգական էջ է մեր պատմության գրքում: Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը դրա մերժումն է: Մենք չենք ընդունում ցեղասպանության ժխտումը: Այդ պատճառով առաջարկեցինք նման բանաձև»,-ասում է նա:

Պատգամավորը շեշտում է, որ հայերի հետ ուս ուսի տված՝ ցանկանում են ամեն կերպ աջակցել:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինքն էլ, որը մինչ այդ Եվրախորհրդարանի անդամ էր Բրյուսելում, հիշեցնում է, որ անցյալ տարի Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ինքը ևս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Շատ կարևոր է հիշողությունը վառ պահել և աշխարհին հայտնի դարձնել Հայաստանի պատմության այս իրադարձությունները, քանի որ կարևոր է դրանց կրկնության բացառումը»,- ասում է պատգամավորը:

Նա նշում է նաև, որ իր որդին հայերեն է սովորում ու խոսքը փոխանցում է նրան: «Ես ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հետաքրքրում է ինձ հայկական հարուստ մշակույթը: Այս օրերին մեր բոլոր մտքերը ուղղված են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին»,- ասում է պատգամավորի որդին`Սաշան:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]