Քաղաքականություն

Պետք է ճանաչենք անցյալի սարսափներն ապագայում դրանցից խուսափելու համար. ԱՄՆ սենատոր

1 րոպեի ընթերցում

Պետք է ճանաչենք անցյալի սարսափներն ապագայում դրանցից խուսափելու համար. ԱՄՆ սենատոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Ջո Բայդենի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ կիսվելով Bloomberg-ի տարածած տեղեկատվությամբ այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:

«Ողջունում եմ Բայդենի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Վաղուց արդեն ժամանակն է կոչել կոտորածներն իրենց անունով՝ ցեղասպանություն: Պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե ցանկանում ենք խուսափել ապագայում դրանց կրկնությունից»,- նշել է սենատորը:

Ուորենը հայտարարել է, որ միանում է ԱՄՆ հայ համայնքին և ողջ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում՝ հիշելու և հարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, և ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին և պայքարեցին հանուն ճանաչման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում