Հասարակական

Մեզ համար ամենաառաջնայինն անվտանգությունն է. ԱԽ քարտուղարը` ապաշրջափակման մասին

1 րոպեի ընթերցում

Մեզ համար ամենաառաջնայինն անվտանգությունն է. ԱԽ քարտուղարը` ապաշրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում Հայաստանի համար ամենաառաջնայինն անվտանգության հարցն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ապաշրջափակման հարցերը դեռ քննարկման փուլում են: Առարկայական բան այս պահին չկա, երբ առարկայական լինի, բնականաբար, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու: Մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է և հետո մնացած հարցերը: Նույնիսկ, եթե տնտեսական հարցեր են քննարկվում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են, և բոլոր հարցերին լուծում ենք տալու»,- ասաց Գրիգորյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունում կետ է նշված նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում