Քաղաքականություն

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը,մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:

Մարզպետարանի շենքի դիմաց են հավաքված նաև մի խումբ քաղաքացիներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում է Սյունիքի մարզում: Փաշինյանն այցի ընթացքում կանգառներ է կատարել մի շարք համայնքներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Որոշ համայնքներում քաղաքացիների մի խումբ փորձել է խոչընդոտել վարչապետի տեղաշարժն ու շփումները բնակիչների հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում