Հասարակական

Երևանի ավագանին որոշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն ՀՀ դրամ հատկացնել

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին որոշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն ՀՀ դրամ հատկացնել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն ՀՀ դրամ ուղղել՝ կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Հաշվի առնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բարձր ներգրավածությունը նախորդ բյուջետային տարում, ինչպես նաև ընթացիկ բյուջետային տարում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, պատերազմական շրջանում իր ռեսուրսով մասնակցությունը՝ նախագծով առաջարկվում է 300 մլն դրամն ուղղել կազմակերպության կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը:

Որոշումն ընդունվեց 38 «կողմ» ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում