Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԽ գրասենյակը հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքերի ձայնագրությունը

ԱԽ գրասենյակը հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքերի ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի ընթացքում այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ: Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը արել է հետևյալ հայտարարությունը. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]