Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ լեռնագնաց, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ Աղվան Աշոտի Չատինյանին 60 և ավելի տարի մարզչամանկավարժական գործունեությունն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած ավանդի համար Երևանի ավագանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը ներկայյացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լևոն Ջուլֆալակյանը:

«Որոշում է կայացվել Աղվան Չատինյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել նաև երկարամյա անբասիր աշխատանքով մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար»,- նշեց Ջուլֆալակյանը:

Աղվան Աշոտի Չատինյանը ծնվել է 1927թ. նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում: Սույն թվականի նոյեմբերի 20-ին լրանում է հայ լեռնագնացի 94-ամյակը: Նա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող է, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ինչպես նաև ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»:

Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am