Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում

Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար 
նիստի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ստրասբուրգից հայտնում են հայկական պատվիրակության անդամները:

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին»,-նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում արդեն սկսվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am