Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացվեց 100 «կողմ», 1 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով:

Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, կողմից արդեն կնքված էին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, որոշում է կայացվել կնքել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր, որը կբերի բալանսավորված իրավիճակի: ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կունենան նույնական շուկայի մատչելիություն դեպի Սերբիայի Հանրապետության շուկա:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. Մոսկվա քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am