Սպորտ

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը«Տորինո»-ի դեմ խաղի«Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած22ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Թիմն ունի 54 միավոր: Առաջատարը 74 միավորով «Ինտեր»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում