Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է

Փաշինյանը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ 
բացահայտված է

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դատաստան, բայց մենք ուզում ենք արդարադատություն: Մենք հավատում ենք անկախ դատական համակարգին: 2008թ. մարտի 1-ի գործն, իմ կարծիքով, բացահայտված է: Ի վերջո` այդ նյութերը կան, դրանք չեն այրվելու, դրանք մի պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող են ուղղակի հրապարակվել և դուք կտեսնեք, որ մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]