ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկն հաշվող ժամացույցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Բացի այդ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Տակաո լեռան գագաթին տեղադրել է օլիմպիական օղակները:
Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:
2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):