Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը հերքեց ԳՇ նախկին պետի հայտարարությունը 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին

Փաշինյանը հերքեց ԳՇ նախկին պետի հայտարարությունը 2-3 օրվա ընթացքում 
պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում:

«2020թ. նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Օնիկ Գասպարյանը 2020թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ամենը, սակայն, չի նշանակում, թե ՀՀ ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ՝ մանրամասն ներկայացնելով պատերազմի ընթացքում երեք անգամ միջնորդների ջանքերով հայտարարված հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերման ընթացքը: Հրադադարի հայտարարություններից րոպեներ անց Ադրբեջանն ամեն անգամ խախտում էր պայմանավորվածությունը:

2021թ. մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]