Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին

Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի 
գործով որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրանքի կողմը նոր է ստացել, որոշման բովանդակությանը դեռ չեն հասցրել ծաոնթանալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրլի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, սակայն, որ պաշտպանների հրապարակումներից մի քանի բանi ծանոթացել են:

«Փաստարկները՝ ինչ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն: Ինձ չեն համոզել: Ավելին՝ ես կարծում եմ՝ իրավիճակը, որ առաջացրել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, արդարադատության հետ համատեղելի չէ պարզ պատճառով. կիրառված նորմի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, ու նա արդարացել է»,- ասաց Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am