Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին
15:51, 10 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greek City Times-ը:
Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝ կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում