Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կորոնավիրուսից բուժվող չորս մարդ է մահացել Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով

Կորոնավիրուսից բուժվող չորս մարդ է մահացել Հնդկաստանի հիվանդանոցներից 
մեկում բռնկված հրդեհի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկում: Հրդեհի ծուխը տարածվել է երկրորդ հարկում, որտեղի վերակենդանացման բաժանմունքում բուժում է  ստանում 10 հիվանդ: Հիվանդանոցի աշխատակազմին հաջողվել է փրկել միայն վեցին:

Աղբյուրները հայտնում են, որ 27 այլ հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հրդեհի բռնկման հստակ պատճառը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն առաջացել է կարճ միացման հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am