Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անհետ կորածների և գերիների հարազատների հետ հանդիպումից հետո ոստիկանապետը մտել է ՊՆ շենք

Անհետ կորածների և գերիների հարազատների հետ հանդիպումից հետո 
ոստիկանապետը մտել է ՊՆ շենք

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպեց անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը:

Ղազարյանը ծնողների հետ բանակցություններից հետո մուտք գործեց ՊՆ շենք:

Գերատեսչության շենքի մոտ է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Մինչ ոստիկանապետի ժամանումը ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված էր. անհետ կորածների և գերիների հարազատներից մի քանիսը փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը: Նրանց գործողությունների արդյունքում դարպասի մի մասը պոկվեց, սակայն ոստիկաններին ի վերջո հաջողվեց նրանց հեռացնել դարպասից և պատ կազմել, որպեսզի թույլ չտան ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին: 

Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:

Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, ինչպես նաև Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]