Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները 
հանդիպում են Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծառայող զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով  իրենց որդիներին զորացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծնողները  7 հոգանոց խումբ են կազմել և հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները մի քանի անգամ արդեն նման ակցիաներ իրականացրել են, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ և բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին:

Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, ինչպես նաև Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]