Սպորտ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքակնաի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանից Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությանը առաջին երկու մոտեցումները հաջող էին` 165 կգ և 170 կգ: Սակայն նա չբարձրացրեց 175 կգ: Կարապետյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Ավագյանը անսխալ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները (165 կգ, 170 կգ, 175 կգ) և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերում պահեց 195 կգ, այնուհետ չբարձրացրեց 200 կգ և 205 կգ: Այս վարժությունում Կարեն Ավագյանը հրեց 200 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել204 կգ:

Երկամարտի 375 կգ արդյունքով Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, երկրորդ տեղում վրացի Ռևազ Դավիթաձեն էր, իսկ 365 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը երրորդն է Եվրոպայի առաջնությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում