Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել են նույնը. նախարար

Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել 
են նույնը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների, մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները որոշ դեպքերում նախընտրում են արտերկիր ուղարկել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Ուղարկում են, մենք ևս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի ու մարդիկ ունենան պատասխաններ: Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված ու մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Արցախի ՆԳ նախարարությունը, որը ներգրավված է մարմինների, մասունքների որոնումներում հայտարարել է, որ զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]